Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիային

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիային
05.12.2015 | 12:35

Իսրայելի ավիացիան դեկտեմբերի 4-ին ռմբակոծել է բալիստիկ հրթիռների խմբաքանակը` Դամասկոսի մերձակայքում գտնվող Էլ-Քաթիֆե բազայում՝ հաղորդում է Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը: Հարվածի նպատակը բեռնատար ավտոմեքենաներն են եղել, որոնք Սիրիայի կառավարական զորքերի 155-րդ բրիգադի բազա հրթիռներ են տարել: Սիրիական աղբյուրները նշում են, որ հարվածը հասցվել է ավտոմեքենաների բազայից դուրս գալուց հետո և խորացել լեռնային շրջան` Դամասկոսից հյուսիս: Որոշ սիրիական աղբյուրներ պնդում են, որ 4 բեռնատարներից բաղկացած շարասյունը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերը` Լիբանանի սահմանի կողմից:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ